ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Իսրայել` քննարկելու Իրանի միջուկային հարցերը և Սիրիայի ճգնաժամը: PressTV-ի փոխանցմամբ, Իրանի և Սիրիայի շուրջ քննարկումները շատ մանրամասն են լինելու:
Հիշեցնենք, որ Իրանն ու ՄԱԿ-ի ԱԽ-ն և Գերմանիան Մոսկվայում քննարկումներ են անցկացրել հունիսի 18-19-ին: Մոսկովյան քննարկումներից հետո համաձայնության են եկել բանակցություններ վարել Ստամբուլում հուլիս 3-ին:
Այս այցի շրջանակներում նախատեսված է նաև , որ Պուտինը քննարկի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
Նշենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ԵՄ-ն մտադիր են կողմերին բանակցությունների սեղան բերել: Պաղեստինն էլ իր հերթին հրաժարվում է բանակցություններից, մինչև որ Թել Ավիվը չհրաժարվի իր անօրինական քաղաքականությունից: