Պետք է բարելավել վստահության մթնոլորտը

6

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը լիովին իրագործելի առաջադրանք է։ Այս մասին գրում է APA գործակալությունը:

«Գոյություն ունեն մի շարք առանձնահատուկ դետալներ, որոնք համաձայնության կարիք են զգում, և որոնք հակամարտող կողմերից պահանջում են փոխադարձ վստահություն։ Պետք է բարելավել հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտը։ Ես հուսով եմ, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ընդգծել է դեսպանը։

Բրայզան նաև խոսել է շփման գծում տիրող իրավիճակի մասին` շեշտելով, որ պետք է շարունակել շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննումը և հրադադարի ռեժիմի պահպանմումը։