Հանրապետության բոլոր ընտրատարածքներում առաջադրված Ազգային ժողովի պատգամավորության 180 թեկնածուներից 15-ը ինքնաբացարկ են հայտարարել:
Թիվ 2 ընտրատարածքից ինքնաբացարկ են հայտնել Հայկ Հայրապետյանը և Ալբերտ Սարգսյանը, ովքեր ինքնաառաջադրվել էին: Այսպիսով` թիվ 2 ընտրատարածքում պայքարը կընթանա Վլադիմիր Կարապետյանի (ինքնաառաջադրում) և ՀՀԿ-ից առաջադրված Սամվել Ֆարմանյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, թիվ 11-ից ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ էդո), թիվ 17 ընտրատարածքից ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ (Ջոնիկ Աբրահամյանը):
Հենզել Առաքելյանը թիվ 18 ընտրատարածքից ինքնաբացարկ է հայտնել:
Թիվ 21 ընտրատարածքից` «Ժառանգության» առաջադրած Գագիկ Մարգարյանը, թիվ 22-ից` ինքնաառաջադրված Վահագն Հակոբյանը, թիվ 24-ից` Մասիս Մելքոնյանը, թիվ 26-ից` «Միասին» երիտասարդական շարժման ղեկավար, ինքնաառաջադրված Հակոբ Հակոբյանը, թիվ 27-ից` Մանուկ Հակոբյանը, թիվ 29-ից` ինքնաառաջադրված Գրիգոր Դանիելյանը, թիվ 30-ից` Սենիկ Էվինյանը, թիվ 31-ից` Սամվել Սամվելյանը, թիվ 36-ից` Սուրիկ Գրիգորյանը, թիվ 40-ից` Երվանդ Չիլինգարյանը, ովքեր նույնպես ինքնաառաջադրվել էին: