Պաշտպանին հիմնականում բողոքում են դատարարնների, ոստիկանության և քաղաքապետարանի աշխատանքից

10

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ծառայություն է մեր այն համաքաղաքացիների համար, ում իրավունքները ոտնահարվել են»,- նշեց Կարեն Անդրեասյանը:
Անդրեասյանը խոսեց նաև ընտրական օրենսգրքի մասին` նշելով, որ օրենքում արված ներկա փոփոխությունները դրական են և մարդու իրավունքների պաշտպանին ավելի մեծ հնարավորություններ են տալիս մասնակցելու. «Մենք կոնկրետ հետևելու ենք մարդու քաղաքական իրավունքներին և ընտրական իրավունքներին»:
Ինչ վերաբերվում է համաներմանը` պաշտպանը դրան միայն դրական է վերաբերվում և համոզված է, որ դրանով իսկ վերականգնվում են մարդու իրավունքները:
Փախստականների հարցերի շուրջ Անդրեասյանը ասաց, որ ՄԻՊ-ում արդեն կոնկրետ մարդ է նշանակվել` Սերգեյ Հարությունյանը, ով պետք է զբաղվի փախստականների իրավունքներով:

Իսկ այն հարցին, թե իրենց գրասենյակ որքան լինում են բողոքները և կոնկրետ, ինչ բնույթ ունեն:
Պաշտպանի խոսքով բողոքները ընդհանուր առմամբ 13 տոկոս են կազմում, և հիմանականում լինում են դատարաններից, քաղաքապետարանից և ոստիկանությունից: