«Թե ՍԴ-ն մերժել է ՄԻՊ-ին, համաձայն չեմ: Նրանք, ովքեր նման կերպ են մեկնաբանում գործընթացը, իմ և իմ գործունեության հանդեպ անարդար են»,- այսօր անկեղծացավ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Իսկ այն, որ ինքը ուշ է արձագանքում ՍԴ պատասխանին Անդրեասյանը պատասխանեց. «Սահմանադրական դատարանի որոշումներին միանգամից արձագանքելը դժվար է, այդ է պատճառը, որ վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման մասին քննարկումներից հետո ես միանգամից չարձագանքեցի դրան»:
Պաշտպանը ընդգծեց, որ մի փոքր հիասթափված է ստացած արդյունքներից, բայց. «Ճիշտ է, ամեն բան իդեալական չէ, և ակնհայտ է, որ իմ կողմից արդյունքների վերաբերյալ որոշակի հիասթափություն կա: Որպես ՄԻՊ` ես հասկանում եմ, որ օրենսդրական վակուում չպետք է առաջանա: Որպես մարդ` ես կուզեի մի քանի ժամում լուծած լինել բոլոր լրատվամիջոցների խնդիրները»:
Խոսելով լրատվամիջոցների դեմ ուղղված դատական գործընթացների մասին Անդրեասյանը ցավով արձանագրեց, որ լրատվամիջոցները չեն կարողանում միասնականորեն պաշտպանել իրենց, կիրառել իրենց պաշտպանելու հնարավորությունը և որ չպետք է թույլ տալ, որ լրատվամիջոցները ինքնաքննադատությամբ զբաղվեն: