Պայթուցիկ սարքի ահազանգ

9

Դեկտեմբերի 12-ին, ժամը 10.51-ին Երևանի «1-02» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացու ահազանգի համաձայն` Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի, թիվ 37 շենքի և թիվ 303 մանկապարտեզի մոտ պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: