Պայթյուն

16

Երևան-Սևան ճանապարհի 52-րդ կմ-ին գտնվող գազալցակայանում երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել:

Ըստ ոստիկանության` 29-ամյա Մանվել Ղ.-ի «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բալոնը պայթել է, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: