Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Այն հարցին, թե արդեն մի քանի ամիս է՝ ստուգումներ եք կատարում առողջապահական հիմնարկներում: Ի՞նչ արդյունքներ կան: Խաչատրյանը նշեց, որ առողջապահական հիմնարկներում ստուգուներ են անում՝ 99 ձեռնարկությունում չափագրում են անում, 6-7 ձեռնարկությունում ստուգումներ են անում: «Էդ նյութերն ուղարկում ենք առողջապահության նախարարություն և կառավարություն: Մենք ուժեղացնում ենք ինստիտուցիոնալ վարչարարությունը»:
Իսկ ստվերի խայտառակ պատկեր ո՞ր ոլորտներում է ավելի շատ հայտնաբերվել, հարցին` «Խայտառակ չասեմ, բայց բոլոր ոլորտներում էլ ստվերը կա»:
ՊԵԿ նախագահը չմանրամասնեց, իհարկե, որ ոլորտներում է առկա ավելի շատ ստվերը:
Այն հարցին, թե նախագահը նախարարներին հանձնարարեց անձամբ հետևել իրենց ոլորտներում հարկերի հավաքագրմանը: Խոսակցություններ կան, որ Ձեր նկատմամբ անվստահություն ունի ղեկավարությունը, այդ պատճառով է նման հանձնարարական տրվում նախարարներին:
«Վստահության, անվստահության խնդիր չկա և իմ նկատմամբ, և նախարարների,- շեշտեց Խաչատրյանը` ավելացնելով,- Խոսքը վերաբերում է նրան, որ աշխարհի բոլոր երկրներում հարկերը միայն Պետական եկամուտների կոմիտեի խնդիրը չի: Դա կառավարության խնդիրն է, և մենք զարկ ենք տալիս ինստիտուցիոնալ վարչարարությանը: Այսինքն՝ կառավարության բոլոր ճյուղերը, ստորաբաժանումները պետք է հարկերով զբաղվեն: Հարկերը որտեղի՞ց են առաջանում՝ հաշվառումից: Եթե ենթադրենք որևիցե նախարարությունում հաշվառումը, ֆինանսական միջոցների տնօրինումը, բույջեից եկած ֆինանսների հաշվառումը, հսկողությունը լավը չի, նշանակում է հարկերն էլ լավը չեն, չէ՞: Անվստահության խնդիր չկա, ճիշտ հակառակը՝ կառավարությունում մենք զարգացնում ենք ոչ միայն ՊԵԿ վարչարարական մեխանիզմներով ամեն գնով հասնել հարկերի բարձրացմանը, այլ ճիշտ հակառակը՝ մենք շանս ենք տալիս նախարարություններին, ասում ենք՝ եկեք միասին հասնենք նրան, որպեսզի մարդիկ ինքնուրույն հայտարարգրեն և ներկայացնեն հաշվարկներ: Իսկ նրանք, ովքեր չեն հայտարարագրի, կոշտ վարչարարական միջոցներ կկիրառվեն»,- ասաց Խաչատրյանը:
Մշտապես խոսվում է օլիգարխներին հարկային դաշտ բերելու մասին, որքանո՞վ է դա այսօր ՊԵԿ-ին հաջողվում: ՊԵԿ նախագահին զարմացրեց օլիգարխ բառը. «Շատ հետարքրքիր, լավ բառ ա օլիգարխը: Որ դուք ասում եք՝ հրապարակում եք, իսկ մենք շատ հաճախ անտարբեր ենք, կասե՞ք, որ օլիգարխներն են: Եկեք, նայեք խոշորների ցանկը, տեսեք ինչ հարկային վճարումներ են կատարում»: Խաչատրյանը չնշեց ոչ մի օլիգարխի անուն` պատճառաբանելով, որ. «Ես չգիտեմ, դուք նշեք»:
Իսկ հարցին, որ Խաչատրյանի գույքի և եկամուտների 2011 թվականի հայտարարագրում լրացուցիչ 3 մլն դոլար է հայտնվել, վերջինս ինչ կասի, որտեղից այդ գումարները. «Այ, երբ որ դուք գնաք, նայեք հայտարարագիրը, երբ որ ես ներկայացնեմ, կգտնեք որտեղից»- ընդգծեց ՊԵԿ նախագահը: