Չիպերով անձնագրերը կարժենան 50-60 եվրո

9

Նոր նմուշի` կենսաչափական անձնագիր կարժենա մոտ 50-60 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին հայտարարեց ՀՀ փոստիկանապետ Արմեն Օսիկյանը` ԱԺ-ում համապատասխան օրենքների փաթեթը ներկայացնելիս:

Նոր նույնականացման քարտ ձեռք բերելը կարժենա մոտ 3-5 հազար դրամ: Օսիկյանը նշեց, որ մեր երկրում ներդնելով կենսաչափական տվյալներով անձնագրերի մենք մի շարք առավելություններ կունենանք: Փոխոստիկնապետի խոսքով՝ գործող անձնագրերը հեշտ է կեղծելը, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի համակարգի ներդրումը կնպաստի այդ ոլորտում կեղծիքների, հանցագործների տեղաշարժի կանխմանը:

Ազգային Ժողովի կողմից օրենքն ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2012թ-ի հավանաբար, փետրվարի 1-ից:

Փոխոստիկանապետի ներկայացմամբ՝ հին անձնագրերն ամբողջությամբ մնալու են ուժի մեջ՝ քաղաքացու ցանկությամբ, այսինքն՝ եթե քաղաքացին ցանկանա պահել այսօրվա անձնագիրը, անգամ նրա ժամկետի ավարտից հետո, կարող է դիմել և ստանալ հին նմուշի անձնագիր: