>,- հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստի ընթացքում:
Մինասյանը վստահ է, որ կառավարությունը կարող է նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնել, քանի որ ՀՅԴ առաջարկի համաձայն, կառավարությանը հարկավոր է 16.7 մլրդ դրամ նվազագույն աշխատավարձի չափը փոխելու համար: Վերջինս շեշտեց, որ հաշվի առնելով մեր հարկային համակարգը, տնտեսական վիճակը, մեր կառավարությունը կարող է հայթայթել այդ գումարը: >,- շեշտեց բանախոսը: Մինասյանի խոսքով՝ հակառակ դեպքում աղքատության շեմի հասնող մարդուն իրենք ոչինչ չեն կարող բացատրել, սոված մանուկին չեն կարող բացատրել, որ հայրենի կառավարությունը չի կարողանում գտնել 16.7 մլրդ դրամ:
Պատգամավորը նաև հորդորեց իր գործընկերներին իր այդ ելույթը պոպուլիստական, կամ հռետորական չորակել: