Ուկրաինայի կառավարությունը Չեռնոբիլի աղետից 25 տարի անց տեղանքը որոշել է դարձնել տուրիստական գոտի: Սակայն աղետի գոտի մտնելուց առաջ պետք է պայմանագիր կնքել կառավարության հետ, որ նրանք պատասխանատվություն չեն կրում ձեր առողջության համար: Այս հաճույքի համար հարկավոր է վճարել ընդամենը 100-200 դոլար:
Նշենք, որ մինչ օրս էլ Չեռնոբիլի տարածքը ռադիոակտիվ է համարվում:













