Չեմ հասկանում՝ ինչ է տեղի ունենում. Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ

14

10/26 ընտրատեղամասում զարմանալի է, բայց ներկա էին Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի և ՀԱԿ-ի վստահված անձինք: Ընտրատեղամասում շատ պասիվ էր ընտրությունը: Հանձնաժողովի նախծագահը կրկին ընդգծեց, որ խախտումներ չեն արձանագրվել, սակայն լիաթոք չասեց, որ հիանալի ընտրություններ են:

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը զարմացված նշեց, որ խախտումներ չկան: Այն հարցին, թե միգուցե ազատ, արդար ընտրություններ են տեղի ունենում, Օվսաննա Մաթևոսյանն ասաց. >:

Հրանտ Բագրատյանի վստահված անձը խուսափեց խոսել, իսկ ՀԱԿ-ի վստահված անձն ընդհանրապես ընդդիմադիր կեցվածք չուներ:

1521 ընտրողից 16:30-ի դրությամբ 1/3-ն արդեն եկել էր ընտրության: