Չեխիայի արտաքին գործերի նախարարության մամուլի դեպարտամենտի տնօրեն Վիթ Կոլարը «Արմենպրես»-ին ասել է, որ Չեխիայի Հանրապետությունն ամբողջովին կիսում է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ Ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը. «Չեխիան կարծում է, որ Ադրբեջանի այդ քայլը չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության ամրապնդման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին եւ վտանգում է խաղաղ գործընթացը»,-ասված է մեկնաբանության մեջ: