Չեխիայի պառլամենտը բանաձև ընդունեց՝ դատապարտելով Սաֆարովին ներում շնորհելը

14

Չեխիայի Հանրապետության Պառլամենտի արտաքին գործերի, պաշտպանության և անվտանգության կոմիտեն այսօր` հոկտեմբերի 23-ին, կոմիտեի նախագահ Յոզեֆ Րեգեցի (Jozef Regec) նախագահությամբ միաձայն ընդունել է սենատոր Յարոմի Շտետինայի (Jaromír Štětina) հեղինակած բանաձևը, որով այն իր խորը մտահոգությունն ու ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի նախագահի կողմից Հունգարիայում դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ:

1. Իր խորը մտահոգությունն ու ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ադրբեջանի նախագահն իր որոշմամբ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով Եվրոպական միության անդամ պետության դատարանը դատապարտել էր սպանության համար; համարում է այդ որոշումը, որպես խորհրդանշական քայլ, կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածության հետագա շիկացմանը, ինչպես նաև մտահոգված է, որ այս որոշումը խոչընդոտելու է հակամարտությունից տուժած հասարակությունների հաշտեցման գործընթացին և վտանգի տակ է դնում տարածաշրջանում միջանձնային շփումների խաղաղ զարգացման ապագա հնարավորությունը:

2. Հանձնարարում է, որպեսզի Կոմիտեի նախագահ սենատոր Յոզեֆ Ռեգեցը սույն բանաձևի մասին տեղեկացնի Սենատի նախագահին:

Յոզեֆ Րեգեց Յարոմիր Շտետինա
կոմիտեի նախագահ կոմիտեի անդամ