Ուրախությունն ու տխրությունը ձուլվել են

9

Վաղ առավոտից մայրաքաղաքի փողոցներում, չնայած դեռ որևէ արտասովոր բան չի նկատվում, բայց յուրաքանչյուրի մտքում ու հոգում պետք է, որ արտասովոր զգացմուքներ լինեն` ինչ-որ տեղ նաև հպարտություն: Մեր հայրենիքը նշում է իր անկախության 20-րդ տարեդարձը: Ու այս ֆոնի վրա տրամաբանակ կլիներ, որ մարդիկ ուրախ լինեին, մինչդեռ ոչ միայն ուրախ չեն, այլև` դեմքներին ժպիտի նշույլ չի նշմարվում: Իհարկե, պատճառն այն չէ, որ մարդիկ գոհ չեն, որ անկախացել ենք, այլ մեր ազատ ու անկախ երկրի ղեկավարներից են փոքր-ինչ նեղսրտել. «Շատ լավ բան էր անկախությունը, բայց էս ինչ տեսակ կյանք ա, սոված կոտորվում ենք, թոշակս չի հերիքում ոչ մի բանի: Որ պետական դուռը թակում ես, մարդիկ զբաղված են»,-ասում է Լենդրուշ պապը: «Տարիներ առաջ հույս ունեինք, որ շատ լավ կապրենք, բայց արի ու տես ինչ արեցին, սաղ վերցրին իրանց ձեռը ու չեն թողում ապրենք»:
Սակայն մեր հարցումների ժամանակ հայտնվեցին, նաև այնպիսիք, ովքեր իրենց անկախացումից առաջ ավելի գոհ էին. «Առաջ գոնե աշխատում ապրում էինք, հիմա աշխատում ենք, չենք ապրում»,-ասում է տիկին Հռիփսիկը:
Ու եթե այսօր կան բացթողումներ, դա ոչ թե անկախ երկրից է ու ազատ մտածելակերպից, այլ մեր ղեկավարության վատ քաղաքականությունից: Ու պետք էլ չի փնովել այն մարդուն, ով անկախություինց այնքան էլ գոհ չէ ու եթե փոքր-ինչ սթափ նայենք իրականությանը, ապա չգործող կամ շրջանցվող օրենքներով լի երկրում հազիվ թե մեկը գոհ լինի` չհաշված իրենց` մեծն ղեկավարությանը: Մարդ ինչպես հպարտանա անկախությունով, եթե ստիպված լքել է իր հայրենիքը, երբ աշխատանք չունի, ու երեխեները սոված են: Պատկերացնում եք այս երկրում, ուրախ ու ժպտերես մարդու: Իհարկե ոչ: Երևի այս հանագամանքը հաշվի առնելով են կես կատակ, կես լուրջ ասում, որ եթե երևանյան փողոցներից մեկում մարդը ժպտում է կամ հոգեկան է կամ օտարերկրացի կամ սփյուռքահայ: Բայց եթե ետ նայենք պետք է ասենք, որ անկախությունը հաղթանակ է, այն լավ պիտի որ լիներ առաջին հերթին երկրի քաղաքացիների համար, երիտասարդների համար, ովքեր ապագայի կրողներն են, ովքեր իրենց պետք է զգային այս երկրի վաղվա օրվա տերերը: Բնավ այս նյութը նպատակ չունի փնովելու անկախ, ազատ երկրում ապրելու գաղափարը, մենք գլուխ ենք խոնարհում այն մարդկանց առաջ, ովքեր տվեցին ու ում ուժերով եղավ այս ազատությունը, սակայն գուցե հարկ կա երկիրը մաքրել այս տեսակ քաղաքական դաշտից, պետք է լինի այնպսի իշխանություն, որը կպաշտպանի ազատ երկրի ազատ քաղաքացու լիիրավ շահերը: Այդ ժամանակ էլ անկախության տոնին մարդիկ կժպտան: Թե չէ ասում եք ժպտան, հա ժպտան: