Հունիսի 25-ին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին տոնելու է Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր վիրապից ելնելու տոնը, որը հռչակվել է Սուրբ Խոր Վիրապ վանքի ուխտի օր:
Այս առիթով Մայր Աթոռի Վանորեից տեսչությունը կազմակերպում է ուխտագնացություն: Առավոտյան 10:30-ին Խոր Վիրապի վանք կտարվեն Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները, 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Սուրբ մասունքներով մասնավոր օրհնության արարողություն:
Ս. Լուսավորչի մասունքները հավատացելոց խոնարհության համար վանքում կմնան մինչև նույն օրվա երեկոյան ժամերգության ավարտը՝ ժամը 18:00-ին: