Ուխտի օրեր

43

Այսօր Սրբոց Հռիփսիմյանց կույսերի, իսկ վաղը Սրբոց Գայանեանց կույսերի տոներն են: Երկու օրերն էլ Էջմիածին քաղաքի համանուն վանքերի ուխտի օրերն են: Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, այս առիթով Վանորեից Տեսչությունը հավատացյալներին հրավիրում է ուխտագնացության:

Երկու օրերին էլ առավոտյան ժամը 10:00-ին թափորով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սրբոց Հռիփսիմեանց և Սրբոց Գայանեանց կույսերի մասունքները կտարվեն համապատասխանաբար Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե վանքեր, այնուհետև ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի Անդաստանի կարգ և Սուրբ մասունքներով օրհնություն:

Սուրբ մասունքները հավատացելոց խոնարհության համար վանքում կմնանան մինչև նույն օրվա երեկոյան ժամերգության ավարտը` ժամը 18:00: