ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիները դժգոհ են CNN հեռուստաալիքով հեռարձակված Worldview ծրագրից, որը հոկտեմբերի 3-ին հեռարձակել աշխարհի հնագույն քաղաքներից մեկի` Տիգրանակերտի մասին պատմող տեսանյութը:
Նշենք, որ CNN-ը Երկիր Մեդիա-յի պատրաստած ռեպորտաժն է հեռարձակել, ոը ներկայացնում է 7 տարի առաջ Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքի մասին: Ադրբեջանցիներն էլ սրտնեղել են` իրականությունը տեսնելով և որոշել են բողոքել ծրագրի հեղինակ Գիլերմո Արդինոյին` վերջինիս ուղարկելով բողոքի նամակ: Նրանք նույնիսկ խոստացել են պատմական փաստեր գտնել, որ իբր այդ ամենը սուտ է:
Դիտեք տեսանյութը ներքևում: