Ոստիկանությունում շարունակվում է կադրային ջարդը: Այսօր ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Հայաստանի ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար Սուրեն Սարուխանյանը:
Նրա մեկ այլ հրամանով ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ (վեցերորդ վարչություն) պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ: Նա փոխարինել է Արամ Թովմասյանին, ով ազատվել է աշխատանքից և անցել կադրերի տրամադրության տակ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ԿՀԴՊ չորրորդ վարչության պետ Նազարեթ Մնացականյանը ազատվել է աշխատանքից, այժմ նրա գործառույթները կիրականացնի ԿՀԴՊ չորրորդ վարչության բաժնի պետ Լևոն Խաչատրյանը, ով այսուհետ կղեկավարի նաև չորրորդ վարչության բաժինը:
Նշենք, որ նորանշանակ ոստիկանապետը իր պաշտոնին անցնելու օրվանից ի վեր կադրային փոփոխություններ է իրականացնում ոստիկանության համակարգում:













