Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժնի պետ է նշանակվել Ռազմիկ Հակոբյանը։
Աշխատանքից ազատվել է Արտաշատի անձնագրային բաժնի պետը։
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Նաիրի քաղաքի բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու նշանակվել Կոտայքի մարզային քննչական բաժնի պետ։
Ոստիկանության Նաիրի բաժնի պետ է նշանակվել Գյումրիի ոստիկանապետ Արթուր Բիչախչյանը, ով նախկինում եղել է Դիլիջան քաղաքի ոստիկանապետ։