Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկայում կստորագրի Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:
Էլեկտրոնային մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ոստիկանապետի պաշտոնում նշանակվելու է Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: