Տավուշի մարզում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքային գոտում ամբողջ գիշեր շարունակվել են որոնողա-փրկարարական աշխատանքները, սակայն ոչ մի մարդ չի հայտնաբերվել: Նշենք, որ սողանքի հետևանքով անհայտ կորած է համարվում 5 մարդ՝ Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ), Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ), Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):