«Ոչ մեկի ուժը չի պատի թուրքերին ծնկի իջեցնել»,- ի պատասխան նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը նշել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը: Այս մասին գրում է Անադոլուն:
Ինչպես երևում է Թուրքիան խիստ ծանր է տարել ծնկի գալու հետ կապված խոսքերը և շարունակում է պատասխաններ տալ այդ հայտարարություններին. «Թող ոչ ոք չկասկածի, մենք գիտենք, թե ինչպես չեզոքացնել ցանկացած անբարենպաստ գործընթաց ընդդեմ մեր ժողովրդի»,- ընդգծել է Բաղիշը: