Հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային 18-ամյա Մնացական Թորգոմի Մնացականյանը: Տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ:














