Ո’չ Թամանյանի ճարտարապետության աղավաղմանը

11

Ճարտարապետների միությունն ու ճարտարապետներից ոմանք դեմ են Կառավարության թիվ 1 շենքի վրա գմբեթի տեղադրմանը: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետ Լևոն Վարդանյանը և նշված ծրագրի դեմ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Սևադա Պետրոսյանը նշում են, որ որոշումն ընդունվել է առանց մասնագետների հետ քննարկումների, առանց համապատասխան մարմիններ անցնելու: «Դա Թամանյանի նախագիծն է և դա ամբողջ խորհրդային հայկական ճարտարապետության հիմնաքարն է: Մինչև ընդհանուր կոնցեպցիա չլինի, չի կարելի Հանրապետության Հրապարակում շինարարական որևէ քայլ անել», – ասում է Լևոն Վարդանյանը: Իսկ Մ. Մինասյանը կտրուկ է տրամադրված. «Մենք դեմ ենք Թամանյանի աղավաղմանը»: