Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հայկական զինված ուժերի կողմից այսօր ոչնչացվել է ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարք։
Այն հետախուզական գործունեություն էր իրականացնում շփման գծում։
Այս տեղեկատվությունը «Ա1+»-ին հայտնել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը։