Ողջ գիշեր շփման գծի տարբեր հատվածներում փոխհրաձգություն

8

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ողջ գիշեր չի դադարել փոխհրաձգությունը: Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Տավուշի մարզի Բերդավան գյուղի մերձակա պաշտպանական դիրքերում:

Հակառակորդը կրակ է բացել Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտակայքից: Փոխհրաձգություն է գրանցվել ինչպես Աղդամի շրջանի Յուսիֆջանլի, այնպես էլ Ֆիզուլու Գարախանբեյլի բնակավայրերի տարածքում: Առավոտյան ժամը 5-ի սահմաններում ավտոմատային և գնդացրային կրակոցներ են արձակվել Ջեբրայիլի Մեհդիլի գյուղին մոտ գտնվող հայկական պաշտպանական ամրությունների ուղղությամբ:

Նշված բոլոր դեպքերում մեր սահմանապահները լռեցրել են թշնամուն: Այս մասին տեղեկացնում է 1in.am լրատվականը: