Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի այսօր շփման գծում Ադրբեջանական Տերտերյան մարզի Չայլի գյուղից 3 կմ հյուսիս անցկացվել է դիտարկում:
Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը և Մարիուս Պուոձինուսը, իսկ ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և անձնական օգնական Ուիլյամ Պրարոյը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: