Հունվարի 17-ին ` ԼՂՀ իշխանությունների համաձայնությամբ, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Դիտարկումն անցկացվել է ԼՂՀ Մարտունու շրջանում:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ղարաբաղյան կողմից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Խմբի կազմում էին դաշտային օգնականներ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Հերդիչ Անտալը (Հունգարիա) եւ Մարիուս Պուոձիունասը (Լիտվա): Հակառակորդի կողմից մոնիտորինգն իրականացնում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է գրաֆիկի համաձայն: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկմանը մասնակցում էին նաև ԼՂՀ Արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ: