Շուկայում կեղծ դեղեր կան, զգուշացե’ք…

20

Կարինե Աճեմյանը, ամեն օր ընդունում է Concor դեղահաբ: Նկատել է, որ վերջին անգամ գնված դեղը, արդեն 2 օր է, ինչ արդյունք չի տալիս, նա կրկին իրեն վատ է զգում: «Ես դա խմում եմ և սրտի և ճնշման համար: Ամեն օր խմում եմ ու ինձ լավ եմ զգում, բայց մի քանի օր է, ինչ լավ չեմ: Հազիվ դեղերով ապրում էինք, հիմա էլ դա հարամվվեց»,-ասում է նա: Տիկին Իռման նույնպես Concor դեղահաբի զոհն է դարձել. «Դեղը խմեցի ոչ մի օգուտ չտվեց, սիրտս վատացավ, հազիվ շտապօգնություն եմ կանչել, թե չէ կմեռնեի»:
«Եթե այս օրերին օգտագործեք դեղեր, և դրանք չտան արդյունք, ապա դա նշանակում է, որ դեղերը կեղծված են»,-ասում է դեղագործության ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող Ռիմա Ասատրյանը: Պատճառը մեկն է, և իրատեսական. «Դեղարտադրողների և ներմուծողների միության» նախագահ Սամվել Զաքարյանի հավաստմամաբ, շուկայում հայտնվել են կեղծ դեղեր: Դրանք են «Նիկոմեդ» ընկերության դեղերի նմանօրինակներ` Actovegin եւ Concor դեղերը: «Դեռ հայտնի չէ, թե դեղերն ինչ ճանապարհով են հասել Հայսատան, և դրանք դեռ չեն հավաքվել դեղատներից»,-մեզ հետ զրույցում նշեց Սամվել Զաքարյանը: Ինչը չժխտեցին դեղատների աշխատողները. «Մենք կեղծ դեղեր չունենք, երևի դրա համար էլ մեր մոտ չեն մտել ու չեն ստուգել»,-ասաց կենտրոնում գործող դեղատներից մեկի աշխատակից, դեղագետ Կարինե Կարապետյանը: Իսկ Սիրանուշ Հակոբյանը, մասնագիտությամբ դեղագետ, հավաստեց, որ իրենք չունեն նմանօրինակ դեղեր, և իրենց մոտից էլ վերջին օրերին չեն հավաքել դեղեր: Հատկանշական է, որ բոլոր դեղագետներն ասում են, որ նրանք դեղերը վերցնում են ֆիրմաներից, ուստի կեղծված դեղերի հավանակությունը հավասարվում է 0-ի: «Ես կարծում եմ, որ խնդիրն իրականում այդքան գլոբալ չի, որքան որ շրջանառվում են խոսակցությունները: Իսկ թե դեղը կեղծված է, թե ոչ, մենք չենք կարող իմանալ, դա միայն կերևա փորձաքննության արդյունքում: Չեմ կարծում, թե դրանք օգտագործելուց հետո մարդու առողջականը կտրուկ վատանա, ալերգիկ ռեակցիաներ լինեն, բայց որ էֆֆեկտ չի ունեննա, դա կասկածելի է»,-ասում է Սիրանուշ Հակոբյանը: Մեր լրատվականին Սամվել Զաքարյանն ասաց, որ նման խնդրի առաջ կանգնել ենք, մի պարզ ճշմարտության հետևքանով, այն է, որ փոխվել է դեղերի ներմուծման եւ արտահանման կարգը, որն էլ նպաստում է կեղծ դեղերի շրջանառության աճին:

Մեզ մնում է միայն առողջ մնալ և դեղերի վրա հույսներս չդնել: