Շենքի փլուզումից 11 մարդ է տուժել, 8-ը հիվանդանոցում են

41

Խանջյան փողոցում > համալիրին պատկանող եռահարկ կառույցի երրորդ հարկը փլուզվել է: Փլուզման պահին շենքում եղել են 11 մարդ, ովքեր իրականացրել են շինարարական աշխատանքներ: Նրանցից 8-ը տեղափոխվել են Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» համալիր: 4-ի վիճակը ծանր է, իսկ մյուս 4-ինը գնահատվում է միջին ծանրության: Մյուս 3-ը գտնվում էին փլուզված շենքի տարածքում, նրանք վնասվածքներ գրեթե չէին ստացել: