Շենգավիթի թաղապետը պաշտոնանկ արվեց

16

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնանկ է արել Շենգավիթի վարչական տարածքի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին (Կադիլակ Սերոժ):

Քաղաքապետարանից դեռևս չեն նշում, թե ով կլինի հաջորդ թաղապետը, սակայն մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ պաշտոնի հավակնություններ ունի Շենգավիթի նախկին թաղապետ Մարտի Հովհաննիսյանի եղբայրը` Արմեն Հովհաննիսյանը, որն այժմ Քաղաքապետարանի առևտրի բաժնի պետն է, և ով սերտ կապեր է ունեցել ներկա քաղաքապետի հոր` նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: