Շաքարավազը 20.9 տոկոսով թանկացել է

10

2011թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ պարենայինապրանքների շուկայում արձանագրված գների ընդհանուր մակարդակի 1.3% հավելաճին մեծապես
նպաստել է ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի, շաքարավազի 3.0-20.9% գնաճը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1-20.9% գնաճ, 2-ում` 2.2-0.4% գնանկում, իսկ մյուս 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 46.4%, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ` 20.9% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2011թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ շաքարավազի գինն աճել է 18.4-24.3%-ով, ընդ
որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 21.4%-ով:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 8.6% գնանկում, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ` 7.1% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարտոֆիլի 8.4%, կանաչ լոբու 9.4%, կաղամբի 15.5%, վարունգի 26.7%, սմբուկի 28.1%, կանաչ սոխի 76.0% գնաճով: Միաժամանակ հանրապետությունում արձանագրվել է գազարի 15.6%, կանաչ պղպեղի 7.8%, ճակնդեղի 7.6%, սխտորի 5.1%, գլուխ սոխի 3.1%, լոլիկի 2.3%, ծաղկակաղամբի 1.5% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2011թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 1.7-16.4%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների մակարդակն աճել է 7.5%-ով:
2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 39.9%-ով, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ`3.0% -ով: Կաթնամթերքի ապրանքախմբում 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 22.7%, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ`1.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է թթվասերի` 1.2%, մածունի 1.3%, > և > տեսակի պանիրների 1.6% և 2.1%, կաթնաշոռի 3.9% գնաճով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2011թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է կաթնամթերքի 0.2-4.3% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Վանաձորում: Մայրաքաղաքում կաթնամթերքի գներն աճել են 0.4%-ով:
Մսամթերքի ապրանքախմբում 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 14.0%, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ`1.0% գնաճ: 2011թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տավարի մսի 0.2%, աղացած մսի 0.7%, այլ մսեղենի 1.1%, հավի բդի 1.4%, եփած երշիկի 4.5%, բաստուրմայի 8.3% գնաճ: Խոզի և ոչխարի մսերի գները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 1.5% և 1.0%-ով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում
մսամթերքի գներն աճել են 0.1-3.1%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում), մեկում գրանցվել է 0.5% գնանկում, իսկ մյուս 3 քաղաքներում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.3 %-ով: 2011թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենդանական և բուսական յուղերի, ձկնամթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի, սուրճի, թեյի, կակաոյի, հրուշակեղենի 0.1- 0.5% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 2.4% 2

2011թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի 0.4% գնանկում, իսկ ոչ ոգելից խմիչքի և այլ մթերքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվահամեմատ մնացել է անփոփոխ: