Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ համագումարի օրը՝ դեկտեմբերի 15-ին, Սերժ Սարգսյանը հանդես է գալու նախընտրական ելույթով: Շարմազանովը հայտնել է, որ միակ ֆավորիտային թեկնածուն Սերժ Սարգսյանն է, իսկ հավանական բոլոր թեկնածուներից ով էլ առաջադրվի, պայքարը գնալու է երկրորդ տեղի համար: