Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ֆինանսավորված Գյուղական ճանապարհների ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվեց Անտառամեջ – Ձորավանք – Դպրաբակ – Այգուտ – Մարտունի – Գետիկ – Թթուջուր – Ճամբարակ -Աղբերք – Մ14 ավտոճանապարհի վերականգնված կմ15+240-ից կմ48+725 հատվածը (Դպրաբակ-Աղբերքի խաչմ.): Այս մասին հաղորդում է ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարության լրատվական բաժինը:
Վերականգնված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 33.5կմ է: Պատվիրատուն է ՙՀայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն՚ ՊՈԱԿ-ը, կապալառուներն են ՙԻջևանի ՃՇՇ՚ ՓԲԸ, ՙԿապավոր՚ ՍՊԸ, ՙԱԱԲ Պրոեկտ՚ ՍՊԸ, ՙԽաչհար՚ ՍՊԸ և ՙՃամբարակի ՃՇՇՁ՚ ԲԲԸ:Շինարարական աշխատանքները սկսվել են 2010թ. նոյեմբերին և ավարտվել 2011թ. օգոստոսի 31-ին: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 3513.45 մլն. դրամ: