«Սկսելու ենք հաղթանակի մեր արշավը: Հարությունը հոգևոր հասկացութուն է, իսկ նրա աշխարհիկ հոմանիշը պետք է իրականացնել մեր աշխարհիկ կյանքում։ Մենք մտնում ենք այն տարին, որի ընթացքում պետք է տեղի ունենա քաղաքացիական հասարակության հառնումը»,- ընտրարշավի մասին խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն»-ը ապրիլի 9-ին մեկնարկում է i8 նախընտրական արշավը, որը սկսելու է Հանրապետության հրապարակից՝ ժամը 15.00-ին:
«Մենք հավատացած ենք, որ հինգ տարի առաջ «Ժառանգությունը» հաղթեց Երևանում՝ դա առաջին փորձն էր, և մենք տեղ գրավեցինք առաջին եռյակում: Կեղծված ընտրական գործընթացների պատճառով չկարողացանք հաղթել: Այս անգամ մենք գնում ենք դեպի հաղթանակ հանրապետության ամբողջ տարածքում, նվազագույնը երկրորդ տեղն ենք զբաղեցնելու»,- վստահեցրեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով չորս կուսակցությունների միջև կնքված հայտարարությանը՝ նա նշեց, որ սա ոչ մեկի կողմից չպետք է լինի PR ակցիա և հավելեց, որ հայտարարության ներքո պետք է ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը, ովքեր ընտրություններից հետո կարող են համատեղ որոշումներ կայացնել: