Նուբարաշենում ջրից թունավորումները շարունակվում են

6

Նուբարաշենում մի քանի օր է, ինչ ամենաշատը սպառվում է ջուր: Եվ չնայած պատկան մարմինները վստահեցնում են, թե ջրի որակը լավ է և վտանգավոր չէ, այդուամենայնիվ, ինչպես ասում են. > : >,-ասում է Նուբարաշենում գործող խանութներից մեկի տերը: Ի դեպ, ջուր առնում են ոչ միայն 11 փողոցի բնակիչները, այլև` համարյա բոլորը: Մի քանի օր է, որ ոչ միայն գործարանում շշալցված ջրի պահանջարկ կա, այլև` շտապ օգնության:

Շտապ օգնության հոսքը Նուբարաշեն վարչական շրջանի 11 փողոց դեռ չի դադարել: Երեկ ևս հիվանդներ են տեղափոխել տարբեր հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներ: Լիլիթն էլ նրանցից մեկն է: Արդեն 2 օր է, թույլ է զգում իրեն, չի դիմել բժշկի, քանի որ համոզված է եղել` մրսած է: Այնինչ պարզվում է, որ շատերի նման ջրից թունավորված է: Այժմ հիվնադանոցում բուժվում է:
Ի դեպ, հիվանդանոցի մասին, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի տեղակալ Էդուրադ Զարդարյանի հավաստմամբ` հիվանդների վիճակը գնալով լավանում է, այսօր դեռ դուրս գրումներ չեն եղել, բայց անպայման կլինեն, այս պահին հիվանդանոցում նշված դեպքի պատճառով բուժվում է մոտ 20 հոգի, մեծ մասը` դպրոցականներ. >,-ասում է նա:
Լիանայի 2 երեխաներին այսօր են դուրս գրել > բժշկական կենտրոնից: 3 օր երեխաները բուժվում էին այնտեղ. >,-ասում է Լիանան:
Համայնքում կան մարդիկ, ովքեր այս պահին էլ իրենց լավ չեն զգում: Գագիկենց ընտանիքում այսօր է սկսվել թունավորումը: Աղջիկը, կինը և թոռնիկն են հիվանդացել. >:
Նուբարաշենցիները հույս ունեն, որ գոնե այս գիշեր շտապ օգնության կարիք չի լինի: