Նոր բացահայտումներ աղմկահարույց սպանության գործով

9

«Նոր բացահայտումներ աղմկահարույց սպանության գործով` Գորիկ Հակոբյանն ու Աղվան Հովսեփյանը աջակցեցին Հովհաննես Շահինյանին» վերնագրով հաղորդագրություն է տարածել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան.

«2010 թվականի մայիսի 12-ին Արաբկիր համայնքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության համար մեղադրանք էր առաջադրվել նախկին թաղապետ Հ. Շահինյանի քրոջ որդուն` Ա.Ահարոնյանին:

8 ամիս անց` Գ. Հակոբյանի գրության հիման վրա Ա. Հովսեփյանը հանձնարեց նոր քրեական գործ հարուցել, որի հետևանքով սպանության հոդվածով արդեն մեղադրանք առաջադրվեց և դատարանը 14 տարի ազատազրկման դատապարտեց Վ .Բաղդասարյանին, քրեական գործով փաստերը խեղաթյուրելու պատճառաբանությամբ զբաղեցրած պաշտոնից ազատվեց և մեղադրանք առաջադրվեց Ոստիկանության ՔՀԳՎ նախկին պետ Հ. Թամամյանին, իսկ արդյունքում կրկնակի շահեց Հովհաննես Շահինյանը` քրոջ որդու մեղադրանքը փոփոխվեց , իսկ էլ ինչ շահեց Հ.Շահինյանը` կներկայացնեն Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Գայանե Խաչատրյանը: