ԱԺ արտահերթ նիստի ընթացքում անցկացված քվեարկության արդյունքում 102 ձայնով ԱԺ նախագահ դարձավ Սամվել Նիկոյանը: Նիկոյանը նախագահ դառնալուն պես մի երկու խոսք ուղղեց աշխարհին, մարդկանց ու լրագրողներին:
«Եթե անկեղծ` ես մեծ ոգի, կամք ու առողջություն եմ դրել մարտի 1-ի հանձնաժողովի գործունեության մեջ»,- հայտարարեց ԱԺ նոր խոսնակ Ս.Նիկոյանը ի պատասխան այն հարցի, թե իր առաջադրումը համարում է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովում տարած աշխատանքի փոխհատուցում:
Նիկոյանը խոսեց նաև իր խոստումների մասին` հատկապես լրագրողների հետ կապված. «Ապակիները դահլիճում կմնան, ինչպես և ամբողջ աշխարհում է: Ես պարտավոր եմ և, ոչ թե բարի կամք եմ դրսևորում, որ դուք` լրագրողներդ, ազատ հնարավորություն ունենաք ձեր մասնագիտական աշխատանքն իրականացնելու համար»: