Նիկոլը ՀԱԿ-ից դուրս մնաց

22

Ազգային Ժողովում տեղի է ունեցել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանին փոխարինել Լյուդմիլա Սարգսյանով:
Սակայն Նիոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ինքն է հրաժարվել: Փաստն այն է, որ Նիկոլի գործերը ՀԱԿ-ում աստիճանաբար մարում են: ՀԱԿ-ը գրեթե կործանման եզրին է, քանզի այն թիմը, ով մնացել է կոնգրեսի ներսում մեղմ ասած ինքն է իրեն ոչնչացնում: Իսկ Նիկոլը չէր կարող մնալ դրա ներսում: Ճիշտ է, Նիկոլի մտքերն ու գաղափարներն այդես էլ իրողություն չդարձան, այդպես էլ Նիկոլը չհամարձակվեց բարձրաձայնել ՀԱԿ-ի ներսում իրեն > մասին: Սակայն ակնհայտ է, որ չիմացանք, թե ինչ էր ուզում Նիկոլը, ինչ գաղափարներ ուներ, որոնք արժեր իրագործել, միայն տեսանք, որ կուրծք էր ծեծում մի ամորֆ կառույցի համար, որից դուրս մնալու մասին ինքը երևի տեղյակ էր:
Իսկ ի՞նչ շահեց ՀԱԿ-ը Լյուդմիլա Սարգսյանին Նիկոլով փոխարինելով: Վստահաբար կարելի է ասել ոչինչ: Քանզի տիկին Սարգսյանի կերպարը, գործունեությունը մեզ ոչինչ չի ասում: Տիկին Սարգսյանն ընդհանրապես մեր քաղաքական կյանքում ոչինչ չի արել, ոչ ոք նրան լուրջ չի ընդունում:
Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը դարձաավ ՀԱԿ ներսում տիրող իրավիճակի հերթական զոհը: