Ներկա իրավիճակը ոչ ոքի ձեռնտու չէ

6

Ադրբեջանի ԱԳ նախարարն արդեն ներկայացրել է Սերգեյ Լավրովին Բաքվի պատասխանը:

Երկու երկրների նախարարների ասուլիսի ժամանակ Մամեդյարովը նշել է, որ ամեն ինչ չէ, որ կախված է Ադրբեջանից. «Մենք պետք է սպասենք այդ նույն առաջարկներին հայկական կողմի պատասխանին, թեեւ կարծում ենք, որ բանակցային գործընթացում առաջընթաց կա: Մենք կամաց-կամաց հասնում ենք այն եզրագծին, երբ բոլորը կհասկական, որ ներկա իրավիճակը ոչ ոքի, այդ թվում մեր հարեւաններին, ձեռնտու չէ»:

Ըստ Մամեդյարովի, տարածաշրջանի համար կարեւոր է կայունությունը ու առաջին հերթին` Հայաստանին ու Ադրբեջանին:

Ըստ նրա, Կազանում նախագահների հանդիպումը առաջընթաց քայլ էր այն առումով, որ այդ ժամանակ քննարկվել են կոնկրետ խնդիրներ և որ պետք է շարունակվեն քննարկվել այն թեմաները, որոնք դեռ համաձայնեցված չեն և «խաղաղ համաձայնագիրը լուրջ ազդակ կլինի բանակցությունների եզրափակիչ փուլ դուրս գալու համար»: