Ներդրողները այլևս չեն վստահում Ռուսաստանին

10

Ռուսական Gazeta.ru պարբերականը անդրադարձ է կատարել Ռուսաստանում անկում ապրող բորսաներին, որի հիմնական պատճառը երկրի ներքին քաղաքական անկայուն վիճակն է: Պարբերականը գրում է, որ օտարերկրյա ներդրողները բարձր են գնահատում Ռուսաստանում քաղաքական ռիսկերը: Ընդդիմության բախումները ոստիկանության հետ ռուսական բաժնետոմսերի անկման պատճառ դարձան: Երկրի բորսաների անկումը ամենաբարձր ցուցանիշն ունի՜ 251 մլն դոլար մեկ շաբաթվա ընթացքում: Այժմ «փողերն ավելի բարձր են խոսում, քան ժողովուրդը», – բացատրում են ղեկավարները՝ չթաքցնելով այն ​​փաստը, որ քաղաքականության հանդեպ ուշադրությունը գալիս է Հունաստանի ճգնաժամի հետևանքով: Համախարհային ապակայունացման ֆոնի վրա ներդրումային միջավայրի պահանջները մեծանում են:

Ֆոնդային շուկայի ցուցանիշները նվազում են: RTS ինդեքսը մայիսին սկզբին արդեն կորցրել է մոտ 10%, իսկ MICEX ինդեքսը՝ 4,8 տոկոս: Ռուբլու փոխարժեքը մայիսի սկզբին դոլարի նկատմամբ 5%-ով նվազել Է:

Կապիտալի արտահոսքը Ռուսաստանից շարունակվում է: ՌԴ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ ապրիլին ներդրողները 8 մլրդ դոլար են հանել երկրից: Իսկ տարեսկզբից՝ 43 մլրդ դոլար:

նախարարության տվյալներով՝ 2012 թ. առաջին չորս ամիսների ընթացքում արտահոսքը կազմել է 43 մլրդ դոլարից ավելի, նախորդ տարվա արտահոսքի կեսից ավելին կեսին (80,5 մլրդ), իսկ այժմ շատ ավելի վատ, քան այն, ինչ կառավարությունն ակնկալում է 15-25 մլրդ դոլարի մաքուր արտահոսք տարվա ընթացքում:

Ներդրումների դուրսբերման հիմնական պատճառը հունական ճգնաժամի փորձն է, ինչն էլ հանգեցնում է բաժնետոմսերի անկմանը, փոխարժեքի անկմանը, այս ամենին նպաստում է նաև ընդդիմութայն ճնշումները, եզրակացնում են Ցյուրիխյան Granite Investment ներդրումային կազմակերպությունը:

«Ընկերությունները, որ արդեն բիզնեսով են զբաղվում Ռուսաստանում, սովոր են այդպիսի ռիսկերի,- խոստովանել է “Տրոյկա Դիալոգ”-ի գլխավոր վերլուծաբան Քրիս Վեֆերը,- բայց նրանք, ովքեր նոր են մտածում մուտք գործել այս շուկա, շատ են մտահոգված քաղաքական և տնտեսական կայունությամբ»,- ասել է վերլուծաբանը:

Սակայն արտաքին տնտեսական իրավիճակը կարևոր դերակատարություն ունեցավ, վստահ է Ֆրանկֆուրտի Union Investment Privatfonds-ի բորսայի ղեկավար Սերգեյ Դերգաչևը:
«Երբ վիճակը վատթարանում է, ներդրողները հաշվի են առնում նաև քաղաքականությունը և այդպես սկսվում է անկման հսկայական հոսք», – բացատրում է նա: