Նախիրը տարել ու չի եկել

4

«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ Մայիսի 30-ին`ժամը 10.35-ին Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի բնակիչ Ա. Ավանեսովը մայիսի 29-ի առավոտյան նախիրը տարել է արոտավայր և չի վերադարձել:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների և տեղի բնակիչների համատեղ իրականացված որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում Մեղրի գետի ափին` նախկին պանրի գործարանի հարակից տարածքում, հայտնաբերվել է 1950թ.-ին ծնված Ա.Ավանեսովի դին և հանձնվել շտապօգնության ծառայության աշխատակիցներին:

Դեպքի հանգամանքները և մահվան պատճառը պարզաբանվում է: