Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 1-ին` ժամը 23.18-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.54-ին Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում` Քաջարան քաղաքից 16 կմ արևմուտք, տեղի է ունեցել 2,5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: