«97 տարի Թուրքիան ձախողել է լուրջ քայլեր անել և սեփական պատմության հետ առերեսվել»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
ԱԳ ղեկավարի խոսքով` «Ի տարբերություն Թուրքիայի կողմից առաջ քաշվող տարատեսակ կոմբինացիաների, միջազգային հանրությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կոնտեքստում առաջարկում է շատ պարզ մի կոմբինացիա` առանց նախապայմանների հայ-թուրքական արձանագրությունների վավերացում, առանց նախապայմանների այդ նախաձեռնությունների իրագործում և զերծ մնալ հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ հակամարտության հետ կապելու փորձերից և առավել ևս չմիջամտել այդ գործընթացին»:
Նալբանդյանը շեշտել է, որ եթե հաջորդ երեք տարիներին նույն ոճով է շարունակելու գործել, որոշակի կոմբինացինաներ է առաջարկելու ինչ-որ քայլերից, որոնք ոչ մի տեղ չեն տանում, ապա արդյունքը` հայտնի է` անդրադառնալով նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի խոսքերին. «Դավութօղլուն նշել էր, իբր մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյա տերալիցը Թուրքիան պետք է աշխատի «տեղի ունեցածի» շուրջ, աշխատի հայկական սփյուռքի հետ և նուրբ դիվանագիտություն վարի Հայաստանի հետ, եթե «Հայաստանը զորքը դուրս բերի ադրբեջանական տարածքների մի մասից»: