Նալբանդյան-Մամեդյարով հնարավոր հանդիպում Նյու Յորքում

8

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հնարավոր է հանդիպեն Նյու Յորքում: Տեղեկացնում են ԱԳՆ-ից` հիշեցնելով, որ նախարար Նալբանդյանը անցած շաբաթ հայտարարել է, որ հանդիպում նախատեսվում է սեպտեմբերին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում նախարարների հնարավոր հանդիպման մասին հայտարարել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` նշելով, որ նման առաջարկությամբ հանդես են եկել Միսնկի խմբի համանախագահները: