Նալբանդյանն ու Մամեդյարովը Փարիզում կքննարկեն նաև Ստեփանակերտի օդանավակայանի հարցը. Դեսպան

16

Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ հունվարի 28-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը կքննարկվի նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը:
«Համանախագահները ավելի վաղ հայտարարել էին և հիմա էլ հայտարարում են, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել խաղաղ գործընթացին»,- հայտարարել է դեսպանը: