«ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանի հարաբերությունները վերջին օրերին դարձյալ լարվել են»,- գրում է Հրապարակ օրաթերթը:
Համաձայն թերթի Երևանի ոստիկանության պետ Նազարյանը, ով այս պահին արձակուրդում է, հնարավոր է, որ շուտով հրաժեշտ տա պաշտոնին Սակայն ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ ներկայումս նման հարց չի քննարկվում: Իսկ խոսակցությունների պատճառն այն է, որ ՀՀ ոստիկանապետն օրերս եղել է ոստիկանության Երևանի վարչությունում, անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, ամփոփել առաջին կիսամյակի աշխատանքները և նկատել է որոշակի թերացումներ հենց Նազարյանի կողմից:













