ՆԱՏՕ-ն ու ՄԱԿ-ը դատապարտում են թուրք-սիրիական սահմանի բախումները

11

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը դատապարտել են Սիրիայի և Թուրքիայի սահմանին տեղի ունեցած ռմբակոծումը, որի հետևանքով զոհվել է Թուրքիայի հինգ քաղաքացի: Այս մասին գրում է BBC-ն:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի խորհուրդը Հյուսիսատլանտյան դաշինքին առընթեր մշտական ներկայացուցչության մակարդակով արտահերթ նիստ է հրավիրել՝ Սիրիայի և Թուրքիայի սահմանի մոտ տեղի ունեցած արտակարգ իրավիճակի առնչությամբ: