ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում և Մոլդովայում ձգձգվող հակամարտությունների կողմերին կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խաթարել այդ տարածաշրջանների անվտանգությունն ու կայունությունը: Այս մասին նշված է Չիկագոյի համաժողովի արդյունքում ընդունված ՆԱՏՕ-ի հռչակագրում.
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական լինել եւ ավելի ուժեղ քաղաքական կամք դրսևորել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, նաեւ հարգել բանակցությունների առկա ձեւաչափերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Գագաթնաժողովի մասնակիցները նաև կոչ են արել կողմերին խուսափել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խաթարող քայլերից:
«Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության աջակցմանը»,- ասվում է հայտարարոթյան մեջ: